Չի բացառվում, որ Թուրքիան այսօր ռազմական գործողություններ սկսի Իրաքի տարածքում


11:42 , 29 մարտ, 2018

Չի բացառվում, որ այսօր` օրվա ընթացքում, Թուրքիան ռազմական գործողություններ սկսի Իրաքի տարածքում, մասնավորապես՝ Քանդիլի շրջանում: Իրավիճակը փոփոխվում է ժամ առ ժամ, Էրդողանը ակնկալում է, որ իրեն չեն խանգարի Իրաք ներխուժելու հարցում: Նա անընդհատ ակնարկում է, որ, չնայած այն բանին, որ Մանբիջում նստած են ամերիկյան զորքերը, ովքեր համարվում են Թուրքիայի դաշնակիցը, միևնույն է, հենց այնտեղից է գալիս իր ազգային անվտանգությանը վտանգող գործողությունները: