«Հրապարակ». Չի բացառվում, որ ապրի­լի 17-ից հետո կստեղծվի «համաձայնության կառավարություն»` ԲՀԿ-ի մասնակ­ցությամբ


11:00 , 29 մարտ, 2018

«Մեր աղբյուրները չեն բացառում, որ ապրի­լի 17-ից հետո կստեղծվի «համաձայնության կառավարություն»` ԲՀԿ-ի մասնակ­ցությամբ, և ԲՀԿ վերջին տրանսֆորմա­ցիաները կապված են ոչ միայն Եվրոպայի պահպանողականների կուսակցության անդամակցության պահանջների հետ` երի­տասարդության լուրջ ներգրավում, գենդերային քաղաքականության ակտիվացում, գործող կառույցների առկայություն, այլև սպասվելիք` «համաձայնության կառավա­րության» գործոնի հետ: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` եթե «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա, ապա կստանձնի հումանիտար երկու նախարարու­թյան` Սոցիալական ապահովության և Առողջապահության, պա­տասխանատվությունը և մեկ մարզպետ կունենա: Սոցապնախարարի պաշտոնում ԲՀԿ-ականները տեսնում են Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: