Սիրիայի մասնատման հնարավոր սցենարները


01:30 , 29 մարտ, 2018

Սիրիական Nors հետազոտական կենտրոնի կողմից ուշագրավ քարտեզներ են հրապարակվել Սիրիայի մասնատման հնարավոր սցենարների վերաբերյալ: Դրանցում կարմիրով պատկերված է սիրիական կառավարական ուժերի կողմից զբաղեցվելիք դիրքերը և նրանց արտաքին հովանավոր Ռուսաստանի ու Իրանի հնարավոր ազդեցության գոտիները:
Դեղինով քարտեզագրված է քրդական տարաբնույթ խմբավորումների կողմից վերահսկվող գոտիներն ու դրանց ընդլայնման հնարավորությունները. այս տարածքները փաստացիորեն համարվում են նաև ԱՄՆ-ի ազդեցության գոտի:
Կանաչով գծանշված են սիրիական ընդդիմադիր խմբավորումների դիրքերը և նրանց հովանավորյալ Թուրքիայի ու Հորդանանի ազդեցության գոտիները:

Ներկայացված քարտեզների տեսքով կանխատեսվող զարգացումները բավական իրատեսական են, և Սիրիայի տարածքում ներկայումս ծավալվող ռազմագործողությունների տրամաբանությունը հենց նման դիրքային փոփոխությունների միտում ունի: Քարտեզներում պատկերված հաջորդ առանցքային իրողությունն այն է, որ հնարավոր դիրքային փոփոխությունները մեծապես առնչվում են սիրիական ընդդիմադիր խմբավորումների և քրդական ուժերի զբաղեցրած շրջաններին: