Կապ չունի ում եք ընտրելու, կարևորն այն է, որ կատարեք ընտրություն


13:48 , 9 ապրիլ, 2012

Թողեք իրոք որ հարգելի և հասկանալի ձեր դիրքերը՝ կապված քաղաքակնությունից հեռու լինելու հետ ու ԱԿՏԻՎԱՑԵՔ գոնե հիմա, որովհետև հիմա ունեք կարևոր անելիք, դեր, առաքելություն: Կապ չունի ում եք ընտրելու, կարևորն այն է, որ կատարեք ընտրություն ու էս ամիս, հանուն հայրենիքի անեք ամեն ինչ, որպեսզի ցանկացած մոլոր կամ պասիվ քաղաքացի անպայման գնա ու կատարի ընտրություն՝ սեփական խղճին ու համոզմունքին համահունչ: Այնպես որ հաջորդ 4 տարին հայհոյելիս իմանաք, որ հայհոյում եք ձեր իսկ ընտրությանը: