15:40 , 28 մարտ, 2018
Բաղադրիչներ
- ալյուր - 300 գ
- կաթ - 100 մլ
- խմորիչ - 7 գ
- ձու - 1 հատ
- կարագ - 15 գ
- աղ - 1/3 թ/գ
- շաքարավազ - 1 թ/գ
- ձվի դեղնուց - 1 հատ
Պատրաստման եղանակը
Կաթը տաքացնում ենք, ավելացնում կարագն ու հարած ձուն: Այլ ամանի մեջ լցնում ենք խմորիչը, շաքարավազն ու աղը, խառնում ենք և ավելացնում ձվային զանգվածի մեջ: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
Խմորը գնդում ենք և մեկ ժամով տեղափոխում տաք տեղ: Խմորներն ընկույզի չափ գնդերի ենք բաժանում և յուրաքանչյուր գունդ բաժանում ևս 3 գնդի: Գնդիկներից երկար ձողիկներ ենք ձևավորում: Վերցնում ենք 3-ական ձողիկ և հյուսում:
Հյուսքերի ծայրերը միացնում են իրար: Վերցնում ենք ձվեր, փաթաթում փայլաթիթեղով և դնում հյուսքերի մեջ: Այնուհետև հյուսքերի վրա ձվի դեղնուց ենք քսում և 20 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Ահա և վերջ:
Գեղեցիկ է:
Արդյունքում ստացանք յուրահատուկ Զատիկի հյուսքեր։