«Հրապարակ». ԱԺ ղեկավարությունը ատեստավորումը չանցած աշխատակիցներից մի քանիսին աշ­խատանք է առաջարկել


09:00 , 28 մարտ, 2018

«ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողների ատեստավորումից «կտրված» ԱԺ հնաբնակներից մի քանիսին աշ­խատանք է առաջարկել: Նրանցից մեկը տեղեկատվական վարչու­թյան նախկին պետ Մարուսյա Ավետիսյանն է՝ ԱԺ-ի «դասատուն», ում ամեն օր կարելի է տես­նել ԱԺ եկած դպրոցականների կամ ուսանող­ների շրջայց և «բաց դաս» կազմակերպելիս: Նա ԱԺ-ում է մոտ 25 տարի: Նրան կտեղավորեն ԱԺ արարողակարգի այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնում՝ որպես հայեցողական աշխատող: Հովհաննես Շիրազի դստերը ևս, ով չէր անցել ատեստավորումը, կպահեն ԱԺ-ում: Աստղիկ Շիրազը ԱԺ հանրային կապերի վարչու­թյան տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետն է, կշարունակի աշխատել որպես ավագ մասնագետ: Ատեստավորման 2-րդ փուլը կմեկնարկի ապրիլին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: