Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ուղևորներին տարհանել են ինքնաթիռի ծխահարման պատճառով


03:00 , 28 մարտ, 2018
operativ.am-ը գրում է

Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթի ինքնաթիռը ծխահարվել է Դոմոդեդովո օդանավակայանում թռիչքավայրէջքային գծում թռիչքից առաջ: Այս մասին գրում է Life.ru-ն:

«Բոինգ»-ի ուղևորներին տարհանել են: Այս մասին հաղորդել է «Интерфакс» լրատվական գործակալությունը:

Ինչպես պարզաբանել է «ТАСС»-ը, «Boeing-737»-ը պատկանում է «Գլոբուս» ավիաընկերությանը: Կար լուրջ ծխահարում թե պարզապես ինչ-որ պատճառով չեն աշխատել սարքավորումնները, այժմ ճշտվում է:

Այժմ պատահարի պատճառով ժամանակավորապես աշխատում է մեկ թռիչքավայրէջքային գիծը: