Facebook-ը Գերմանիային խոստացել է ավելի թափանցիկ աշխատել


22:00 , 27 մարտ, 2018

Ամերիկյան Facebook ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ընդառաջել Գերմանիայի կառավարությանը՝ իր աշխատանքի ալգորիթմների թափանցիկության հարցում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Կատարինա Բարլին՝ սոցցանցի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել մարտի 26-ին Բեռլինում:

Նախարարը նշել է, որ «որոշակի փոխըմբռնում» է ձեռք բերվել այն հարցի շուրջ, որ Facebook-ից ավելի շատ թափանցիկություն է ակնկալվում:

Ընդ որում՝ նա նշել է, որ «կոնկրետ համաձայնություն» ստանալը սոցցանցի ղեկավարության կողմից բավական բարդ է:

Նախարարը նաև հաղորդել է, որ Facebook-ը խոստացել է տեղեկացնել բոլոր օգտատերերին, ում հետ առնչվում է Cambridge Analytica ընկերության հետ կապված աղմուկը: «Սոցցանցի ներկայացուցիչներն ընդունում են խախտումը և խոստացել են հետագայում նման բան թույլ չտալ»,- հայտարարել է Բերլին: