Նախագահը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ է նշանակել


20:20 , 27 մարտ, 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել։ ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարա¬դատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2. Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։