Ցածր աշխատավարձով տղամարդը պոտենցիալ դավաճան է


18:50 , 4 մայիս, 2013

Կորնելիի համալսարանի մասնագետները և Ամերիկայի սոցիոլոգների ասոցիացիան եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց դավաճանության պատճառ կարող է դառնալ ցածր աշխատավարձը: 

Պարզվում է, որ քիչ եկամուտն ու կախվածությունը կնոջից տղամարդուն դարձնում են պոտենցիալ դավաճան: Թեմատիկ հետազոտության արդյունքում, որին մասնակցում էին 18-28 տարեկան անձինք, պարզվեց, որ տղամարդիկ..., ովքեր ապրում են իրենց կանանց հաշվին, 5 անգամ ավելի շատ են դավաճանում նրանց:

Հոգեբանները պնդում են, որ այս կերպ նրանք փորձում են բարձրացնել իրենց դերը սեփական աչքերում: