Եթե վաղը 1000 հոգի կանաչ մազերով որոշեն գան Արցախ, ի՞նչ եք անելու


10:28 , 27 մարտ, 2018

ԼՂՀ ոստիկանությունը կամ նրա որոշ աշխատակիցներ, անկախ Արցախ այցելած քաղաքացու-մարդու գնահատման՝ իրենց ներկայացրած ավանդույթային, ճաշակային ու «արտակարգ իրավիճակային» փաստարկներից, պետք է ֆիքսեն, որ տեղեկատվական հասարակության մեր դարաշրջանում իրենց նման մոտեցումներով զրոյացնում են հարյուրավոր-հազարավոր մարդկանց աշխատանքն ուղղված Արցախի ադեկվատ իմիջի ու ՀՀ-Արցախ սոցիալական կապերի էլ ավելի խորացմանը:

Քաղաքացու տեսքը, գույնը, ծամոն ծամելու պրոյեկցիան կամ այդ տեսքով պայմանավորված ստերեոտիպային պատկերացումները չեն կարող օրինական հիմք հանդիսանալ նրա նկատմամբ ինչ-որ «խտրական վերաբերմունքի» համար հատկապես օրինապահների կողմից:

Իսկ եթե վաղը, ասենք, 1000 հոգի կանաչ մազերով որոշեն գան Արցախ որպես տուրիստ կամ ուղղակի, ի՞նչ եք անելու.... 
Մի քանդեք այն, ինչ դժվարությամբ է կառուցվում։