«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի 10 տարվա ձախողումը. եթե 2008թ. ՀՀ պետական պարտքը 1 մլրդ 730.7 մլն դոլար է եղել, հիմա այն մոտեցել է 7 մլրդ-ի սահմանագծին


09:00 , 27 մարտ, 2018

«Երկու շաբաթ անց՝ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին: Մինչ այդ «Ժողո­վուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սարգսյանի նախագահության ընթացքում տնտեսության ոլորտում գրանցված արդյունքները, պատկերը բավական հիասթափեցնող է: Եվ այսպես՝ ժողովրդագրական առումով իրավի­ճակը, մեղմ ասած, աղետալի է. 2008 թվականին երկրում մշտական բնակչության թիվը 3 մլն 230.1 հազար էր, 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 972 հազար 900: Ասել է, թե միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է 257 հազար 200- ով: Եթե 2008թ. ՀՀ-ում անվանական ՀՆԱ-ն 11.7 մլրդ դոլար էր, հիմա հազիվ 11.6 մլրդ-ի է հասել: Եթե Հայաստանի պետական պարտքը 2008թ. 1 մլրդ 730.7 մլն դոլար է եղել, հիմա այն մոտեցել է 7 մլրդ-ի սահմանագծին, ավելի կոնկրետ՝ 6.8 մլրդ դոլար է:

Եվ վերջապես, աղքատության ցուցանիշը. 2008թ. պաշտոնական տվյալներով՝ այն 27.6 տոկոս էր, հիմա՝ 29.4, և այսպես շարունակ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: