Նկարներ, որոնց հանճարեղությունն անասելի է


05:30 , 27 մարտ, 2018

Առաջին հայացքից թվում է, թե այս աշխատանքները պարզապես հաջող լուսանկարներ են, սակայն միայն տեսնելով, թե ինչպես է նկարիչ Էմանուել Դասկանիոն նկարում մատիտով այս նկարները, պարզ են դառնում մարդկային տաղանդի անսահմանությունն ու անասելիությունը:

Նկարչի վարպետությանն ու տեխնիկային, վստահ եմ, կնախանձեն շատերը: Մեկ նկարին նկարիչը տրամադրում է մոտավորապես 780 ժամ: Կարծում եմ՝ նկարները նայելով՝ կհասկանաք, թե ինչու: