Գեղարքունիքի մարզում ուժեղ քամին վնասներ է հասցրել


01:00 , 27 մարտ, 2018
operativ.am-ը գրում է

Մարտի 26-ին, ժամը 18:30-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքապետից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով հասցված վնասի չափերի արձանագրման համար կազմվել է հանձնաժողով. անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել են 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի թիվ 7 տան (սեփականատեր՝ Ս. Պ.)տանիքը (մոտ 72 քմ) և 6-րդ փողոցի 11-րդ նրբանցքի թիվ 1 տանը հարակից ավտոտնակի (սեփականատեր Ա. Մ.) տանիքը (մոտ 20 քմ):