Գերմանացիներին մերկությունը ծածկելու կոչ են արել


18:20 , 26 մարտ, 2018

Բեռլինի հայտնի սպա կենտրոններից մեկը՝ Vabali Spa-ն, իր այցելուներից պահանջել է խալաթ հագնել և գերմանացիների դժգոհությանն արժանացել։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ պահանջը կապված է հյուրերի բազմաթիվ բողոքների հետ, հիմնականում՝ բրիտանացիների, ամերիացիների իտալացիների։

Այսպիսով՝ առանց հագուստի այժմ կարելի է գտնվել միայն սաունայում կամ լողավազանում։ Գերմանացիների դժգոհությունը բունդեսթագի որոշ պատգամավորներ արդարացի են համարում։ Այսպես՝ ձախակողմյան կուսակցության պատգամավոր Գրեգոր Գիզին հայտարարել է, որ «օտարերկրացիներին հաճոյանալու համար չի կարելի խախտել բեռլինյան ավանդույթները»։

Deutsche Welle-ն նշում է, որ ֆիթնես ակումբների, սպա կենտրոնների սաունաներում, ինչպես նաև լճի մերձակայքում կամ զբոսայգում մերկ շրջելու գերմանացիների իրավունքը հաճախ է զարմացնում օտարերկրացիներին։