Դնովի ատամը կորոշի, թե ինչ եք դուք ուտում


17:30 , 26 մարտ, 2018

Ամերիկացի գիտնականների խումբը սննդային սենսոր է ներկայացրել, որն ամրանում է ատամի վրա։ Նանոսարքը կարողանում է որոշել օրվա ընթացքում մարդու օգտագործած մթերքի բաղադրությունը։

Սենսորը 2×2 մմ է, այն տեղադրվում է ատամի վրա և վերլուծում է ընդունվող սնունդը։ Սնունդի մանր մասնիկները տվիչի մեջ ընկնելիս փոփոխվում է ոսկյա օղակաձև ռեզոնատորների հեռավորությունը։

Համապատասխանաբար, փոխվում է նաև ռեզոնանսային հաճախականությունը, որով որոշվում է սննդի բաղադրությունը։ Տվյալերը ռադիոհաղորդչի միջոցով փոխանցվում են համակարգչին։

Ապագայում այս տվիչը հնարավոր կլինի օգտագործել բժշկության մեջ և առօրյա կյանքում։ Օրինակ՝ հիվանդներին վերահսկելու համար, ում արգելված է այս կամ այն սննդամթերքի օգտագործումը։