Ճապոնացին լուսանկարում է հանրային զուգարանները և կոչում է դա «հետազոտություն»


01:00 , 26 մարտ, 2018

Ճապոնիան իր մշակույթով բազմաթիվ հակադրությունների երկիր է։ Այստեղ ամեն ինչում է կարծես տարատեսակությունը։ Ճապոնական խոհանոց, մուլտֆիլմեր, մի խոսքով՝ տարբերվող մշակույթ, սակայն ոչ ոք երբևէ չի մտածում հանրային զուգարանների մասին, երբ խոսք է գնում ճապոնական մշակույթից։ Ամեն դեպքում Խ․ Նակամուռան իր կարծիքն ունի այս հարցի վերաբերյալ։ Իր սոցիալական էջերում նա հանրային զուգարանների լուսանկարներ է հրապարակում՝ անվանելով դա իսկական «հետազոտություն»։