Էրդողանն Աֆրինի հարցով զրուցել է Մակրոնի հետ


12:30 , 24 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ըստ Demokrathaber-ի՝ զրույցի ընթացքում էրդողանն անդրադարձել է տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում՝ սիրիական Աֆրին քաղաքում իրենց գործողություններին։ Թուրքիայի նախագահն իր դժգոհությունն է հայտնել Մակրոնին՝ Աֆրինի մասին հնչեցված հայտարարությունների կապակցությամբ։ Նա դարձյալ պնդել է, որ Թուրքիան տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում առանց բնակչությանը վնաս տալու։

Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում նաև ցավակցել է Մակրոնին՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների համար։