Անգլիական եկեղեցին սկսել է «Apple Pay»-ով վճարումներ ընդունել


08:00 , 24 մարտ, 2018
operativ.am-ը գրում է

Անգլիայի եկեղեցին՝ պետական կրոնական կազմակերպությունը‚ թույլատրել է մարդկանց գումարները փոխանցել տերմինալներով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mashable»-ին:

Այժմ այդ եղանակով գումար ընդունում են 16 000 եկեղեցիներում‚ տաճարներում և Անգլիայի այլ կրոնական կազմակերպություններում: Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ «հեղափոխական» տեխնոլոգիաների օգնությամբ մարդիկ կկարողանան ավելի արագ և հեշտ իրենց գումարները փոխանցել տարբեր կարիքների համար:

Անգլիայի եկեղեցին աջակցում է առանց կոնտակտի վճարումների բոլոր հայտնի տեխնոլոգիաները‚ այդ թվում՝ «Apple Pay»-ը և «Google Pay»-ը: