Կանադական հյուրանոցը իր հյուրերին ֆանտաստիկ և թեմատիկ հյուրանոցային համարներ է առաջարկում


01:30 , 24 մարտ, 2018

Կանադայի Էդմոնթոն քաղաքում գտնվող Fantasyland հյուրանոցային համալիրն առաջարկում է տարբերվող դիզայնով և լուծումներով հետաքրքիր համարներ: Հյուրերը հնարավորություն կունենան տեղափոխվելու ժամանակի մեջ, քնել տիեզերանավում կամ ավտոմեքենայի մեջ: Մեկ գիշերվա արժեքը սկսվում է 161$-ից: Բացառիկ կահավորանքից և դիզայնից զատ՝ ամեն համարում կա բարձր արագությամբ Wi-Fi, սառնարան, սուրճ պատրաստող մեքենա և այլն:

Առաջարկում ենք նայել այս բացառիկ լուսանկարները․