Երթեւեկության կազմակերպման փոփոխություն` Երեւանի Տպագրիչների փողոցում


15:50 , 23 մարտ, 2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երեւան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, եւ Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու եւ Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ: