Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Գ. Կոստանյան


14:50 , 23 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ԱԺ քննարկմանը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե փաթեթի ընդունմամբ իրենք գործնականում սկիզբ են դնում պառլամենտական կառավարման ձևին: 

«Փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը, պետական ապարատը դարձնում ենք քաղաքական պատասխանատվության օբյեկտ, պառլամենտական վերահսկողության օբյեկտ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ խոսում են, թե սուպերվարչապետական ինստիտուտ է սրանով ստեղծվում, ինչի հետ համաձայն չէ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։