Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան «Քամի»


18:02 , 22 մարտ, 2018

Եվրատեսիլի յութուբյան պաշտոնական ալիքում կայացել է «Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի պրեմիերան: «Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, բեմադրող օպերատոր` Սուրեն Թադևոսյան, ոճաբան` Արամ Նիկոլյան, լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի: Տեսահոլովակում ռեժիսորը ձգտել է ընդգծել Սևակի հոգեվիճակն ու ապրումները՝ զերծ մնալով որևէ ավելորդ տարրից: Ստեղծագործական թիմը շեշտադրումը արել է հիմնականում լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա:

Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը հանդես կգա «Եվրատեսիլ 2018» երգի միջագային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: