Սարկոզին նախընտրական մեքենայություններին վերաբերող մեղադրանքներն անապացույց է անվանել


17:10 , 22 մարտ, 2018

Aysor.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հինգշաբթի  հայտարարել է, որ դատական իշխանություններն իրեն մեղադրանքներ են առաջադրել իր նախընտրական արշավը ֆինանսավորելիս թույլ տրված խախտումների կապակցությամբ, սակայն ոչ մի կարգի իրեղեն ապացույցներ չեն ներկայացրել, հայտնում է «Интерфакс»-ը:

«Ես մեղադրված եմ առանց որևէ նյութական ապացույցի, այլ միայն  (Լիբիայի հանգուցյալ առաջնորդ) Քադաֆիի, նրա որդու, նրա զարմիկի, նրա մամուլի քարտուղարի, նրա նախկին վարչապետի հայտարարություններով և Զիյադ Թաքիեդդինի (լիբիական ծագմամբ ֆրանսիացի ձեռնարկիչ) հայտարարություններով», - մեջբերում է «Ֆիգարո» թերթը պետության նախկին ղեկավարի խոսքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։