ԱՄՆ-ը մոտ կես միլիոն օգնություն կտրամադրի Վրաստանին և Ուկրաինային


13:10 , 22 մարտ, 2018

Aravot.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսն ավելի քան 420 մլն դոլար օգնություն է հատկացնում Ուկրաինային և ավելի քան 105 մլն դոլար՝ Վրաստանին: Այս մասին ասվում է ԱՄՆ 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, հաղորդում է «Էխո Կավկազա» ռադիոկայանը:

Ընդ որում, այս գումարի մեջ ներառված  չէ 200 մլն դոլարի ռազմական օգնությունն Ուկրաինային: Կոնգրեսի երկու պալատները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն բյուջեն ընդունելու համար: Այն պետք է ստորագրվի նաև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: