Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների հետ կայանալիք ընկերական խաղերի մասին.
«Տարօրինակ կլինի խաղալ Մեսսիի դեմ: Մենք սովորել ենք, որ կարող ենք ամեն օր իրար հետ լինել: Տարօրինակ կլինի:
Չնայած ընկերական խաղ է լինելու, բայց սա խաղ է, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա հաղթել:
Հույս ունեմ, որ Իսպանիան հիանալի խաղեր կանցկացնի Արգենտինայի և Գերմանիայի դեմ:
Իհարկե, լավ է, որ մենք հանդիպելու ենք հենց այսպիսի ուժեղ թիմերի հետ: Կասկած չկա, որ նման կարգ ունեցող մրցակիցների հետ խաղում մենք ավելի մեծ ուժեր կներդնենք, քան` սովորաբար: Սա կօգնի զարգանալ ինչպես մեզ, այնպես էլ` մրցակիցներին:
Հնարավոր է` Իսպանիայի հավաքականի կազմում իմ վերջին ելույթներից մեկը կլինի: Նույնը կարող է տեղի ունենալ նաև ակումբում` «Բարսելոնայում»: Հիմա ես մտածում եմ այդ մասին»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Հիշեցնենք` Իսպանիան և Արգենտինան միմյանց հետ կմրցեն մարտի 27-ին: