Լիբանանում «2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով ցուցահանդես է բացվել


06:00 , 22 մարտ, 2018
operativ.am-ը գրում է

Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունում բացվեց լուսանկարների ցուցահանդես՝ «2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով։

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորեց Երևանի հազարամյակների պատմության ուսումնասիրումը, քաղաքի ժառանգության պահպանումը և համակողմանի ներկայացումը՝ շեշտելով, որ Երևանը հայ ժողովրդի բոլոր հատվածների մայրաքաղաքն է և պետք է արդարացիորեն ներկայանա որպես այդպիսին:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին Երևան քաղաքի պատմության տարբեր շրջանները պատկերող հարյուրից ավելի լուսանկարներ, ընթերցվեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձները: