Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը կներկայացնի 188 մլն դրամ բյուջեի շրջանակում իրականացված աշխատանքները


21:30 , 21 մարտ, 2018
ՀՀ առողջապահության  նախարարությունում այսօր կայացել է  Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին քննարկումը։

Նման ձևաչափով խնդրի դիտարկման առիթը հանդիսացել է Արմենիկում դեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավարները կներկայացնեն տարեկան 188 մլն դրամ բյուջեի շրջանակում իրականացված աշխատանքները, այդ թվում` 150 հիվանդի բուժման արդյունքներն ու արդյունավետությունը։

Զեկույցի քննարկման արդյունքում, գնահատելով ծրագրի արդյունավետությունը,  անաչառ և օբյեկտիվ որոշում կկայացվի։