2. Տարիներով չի ախտահանում դիմահարդարման վրձինները։
3. Եղունգի սիրելի ներկը չի մաքրում մինչև հաղթական ավարտը։
4. Մաքրող երիզներ է օգտագործում կորյակներն ու սև կետերը մաքրելու համար։
5. Չի հետևում դիմահարդարման վրձինների մաքրությանը․ դա վատ է, բայց էլ ավելի վատ է մյուսներին թույլ տալը քո թարթչաներկից օգտվել։ Զարմանալիորեն, շատ աղջիկներ այդպես էլ անում են։
6. Օգտագործում են ժամկետՆանց կոսմետիկա։ Նախազգուշացնում ենք․ հին կոսմետիկան կարող է զանազան մաշկային վարակների պատճառ դառնալ։
7. Դիմահարդարումը մաքրում են թքով։
8. Կիլոմետրերով մազ են թողնում սանրի վրա ու օրերով չեն մաքրում այն։
9. Օգտվում են խանութի կոսմետիկայի փորձանմուշներից։
10. Կրծում են եղունգները…
11. Երբ ձեռքի տակ ատամնաթել ու ատամմաքրիչ չկա, սննդի մնացորդը մատներով են մաքրում։ Թո՛ւ․․․
12. Չեն մտածում բիժուտերիայի մաքրման մասին։
13. Կզակի անցանկալի մազերը հեռացնում են ունելիով։
Բարեբախտաբար, այս բոլոր կետերը վերաբերում են գեղեցիկ սեռի քիչ ներկայացուցիչների։ Սիրելի կանայք, սիրեք ձեզ և ծայրահեղությունների մեջ մի ընկեք։ Դուք սուպերգեղեցիկ եք։