Ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել Հայկ Բարսեղյանին՝ սառը զենք կրելու կասկածանքով


18:20 , 21 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին:

Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսնակարահանում էր  ոստիկանության գործողությունները:

Ըստ ոստիկանության աշխատակիցների՝ պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է: Նրան սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Հայկ Բարսեղյանի կողմից արված տեսանյութը, սակայն քիչ առաջ ջնջվեց: