Անընդհատ պարծենում են, թե ՀՀ-ն ամենագազիֆիկացված երկիրն է, բայց գյուղական բնակչության 72, 2%-ը բնակարանները ջեռուցում է փայտով. Փաշինյան


15:40 , 21 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

ԱԺ օրակարգում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը, որն, ըստ խմբակցության, էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշում անելն է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ՀՀ իշխանություններն  անընդհատ պարծենում են, թե ՀՀ-ն ամենագազիֆիկացված երկիրն է: «Բայց իմ ձեռքի տակ է պետական այլ գերատեսչության զեկույցը՝ Առողջապահության նախարարության, ըստ որի՝ գյուղական բնակչության 72, 2%-ը բնակարանները ջեռուցում է վառելափայտով»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, թե ինչ եղավ 2008 հոկտեմբերի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ:

Նախարարը պատասխանեց, թե գազիֆիկացումը և գազի օգտագործումը տնային  տնտեսությունների կողմից գյուղական վայրերում տարբեր բաներ են: «Մեր երկրի  կողմից գազաֆիկացումը հասնում է 98%-ի, հաշվի առնելով Մեղրիի, Ագարակի գազիֆիկացումը: Օգտագործումն արդեն անձնական որոշում է, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում գազով ջեռուցել, թե այլ տարբերակով»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ