«Mona Liza»-ի վրա սուրճով լիքը բաժակ են նետել


14:28 , 9 ապրիլ, 2012

 

Ազգությամբ ռուս մի կին Լուվրի թանգարանում սուրճով լիքը բաժակը նետել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի ուղղությամբ· կինն այսկերպ փորձել է վրեժ լուծել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու  մերժում ստանալու համար : Պատահարը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 2-ին, սակայն հանրությանը լուսաբանվել միայն այսօր: Նկարը  չի վնասվել, քանի որ այն տեղադրված է անխոցելի ապակե արկղում` վանդալիզմից և արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար: Նկարի ուղղությամբ նետված բաժակը կոտրվել է: Ոստիկանությունը կնոջը բաց է թողել նախնական հոգեբանական հետազոտությունից հետո: Սակայն կնոջ դեմ Լուվրի թանգարանը կարող է հայտ ներկայացնել: «Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդան» աշխարհի ամենահայտնի գեղանկարներից մեկն է: Ամեն տարի 6 միլիոն մարդ է այցելում Լուվր, որպեսզի տեսնի Լեոնարդո դա Վինչիի անկրկնելի նկարը: