Դամասկոսում հրթիռային հարվածի հետևանքով 35 մարդ է մահացել


23:50 , 20 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Դամասկոսի շուկայի վրա իրականացված հրթիռային հարվածի հետևանքով 35 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ գրոհայինները Հարավային Ղուտայից հրթիռ են արձակել մարդաշատ շուկայի վրա:

Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: