Tert.am-ը գրում է.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ստացած 76,67% ձայներին, նշեց, որ չի կարծում, թե արդյունքները որևէ մեկի համար անակնկալ էին, իսկ այդպիսի ընտրությունները՝ անսպասելի:
«Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան այլընտրանքի բացակայության պայմաններում: Այսինքն՝ ռուսական քաղաքական համակարգը բերվել է մի այնպիսի վիճակի, որ Ռուսաստանի գործող նախագահն ընտրապայքարում իրական այլընտրանքային մրցակից չուներ. խոսքը չի վերաբերում իմիտացիոն թեկնածուներին, կամ այն թեկնածուներին, որոնք այնպիսի քարոզարշավ էին անցկացնում, որ Ռուսաստանի հասարակության համար էլ ավելի համոզիչ դարձնեն Պուտինի մոտեցումները»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։