Գիտնականները մազերի անվտանգ ներկ են ստեղծել


00:20 , 21 մարտ, 2018

ԱՄՆ-ում գիտնականները նոր անվտանգ մազի ներկ են ստեղծել գրաֆենի հիմքի վրա:

Քանի որ ինքնին գրաֆենի օքսիդը թափանցիկ է, գիտնականները դրան ասկորբինաթթու են ավելացրել, որը գրաֆենի հետ ռեակցիայի մեջ մտնելիս ներկվում է: Արդյունքում գունանյութը հավասարաչափ ծածկում է մազերը, դրանք սև գույնի ներկելով և բացի այդ՝ պաշտպանում է մազերը էլեկտրականանալուց: Այս ներկի շնորհիվ մազերի վրա գույնը պահպանվում է անգամ 30 անգամ լվանալուց հետո: