Դոնալդ Թրամփ-կրտսերի կինը բաժանվում է նրանից դավաճանության պատճառով


23:00 , 20 մարտ, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ-կրտսերը բաժանվում է կնոջից՝ իր դավաճանությունների պատճառով: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Page Six պարբերականը:

Պարզվել է, որ Թրամփ-կրտսերը դավաճանել է իր կնոջը երգչուհի Օբրի Օ՛Դեյի հետ, ով մասնակցել է տաղանդների շոուին:

Հաղորդվում է, որ Թրամփ-կրտսերը 2011-2012 թվականներին անընդհատ Օ՛Դեյի ընկերակցությունն է փնտրել և ասել է նրան, որ իր ամուսնությունը Վանեսայի հետ արդեն քայքայվել է: