3 բնական և տնտեսող միջոց մաքրություն անելու համար


22:15 , 20 մարտ, 2018

Մաքրություն անելը մեծամասնության համար տաղտկալի և տհաճ գործընթաց է: Սակայն կան շատ էֆեկտիվ բնական և տնտեսող միջոցներ, որոնց միջոցով դուք հեշտ և արագ կազատվեք կեղտաբծերից;

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 3 բնական և տնտեսող միջոց մաքրություն անելու համար:

#1 Քացախ 

Հիանալի հակաբակտերիալ և հակասնկային  միջոց է: Այն կարելի է օգտագործել խոհանոցի և լոգարանի ախտահարման համար: Պարզապես հարկավոր է հավասար հարաբերակցությամբ իրար խառնել ջուր և քացախ և ապա կտորով մաքրել աղտոտված հատվածը:

#2 Աղ

Որոշ այլ նյութերի հետ ռեակցիայի մեջ մտնելով (օրինակ՝ կիտրոն, քացախ, գազավորված ջուր)՝ աղը կարող է հիանալի միջոց դառնալ մաքրություն անելու համար:  

#3 Կերակրի սոդա

Կերակրի սոդան հիանալի միջոց է մաքրություն անելու պարագայում: Այն հատկապես շատ հարմար է լոգարանում մաքրություն անելու համար: