Սերժ Սարգսյանը ստորագրել է պետական պաշտոնյաների սոցիալական երաշխիքներին առնչվող օրենքը


19:30 , 20 մարտ, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովի ընդունած օրենք է ստորագրել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ նախագահը, մասնավորապես, ստորագրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: