Խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված անօդաչու թռչող սարք


03:30 , 20 մարտ, 2018

Մարտի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված անօդաչու թռչող սարք: