Հայ դիրքապահները խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը


00:20 , 20 մարտ, 2018

Մարտի  19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ստորև ներկայացնում ենք խոցված ԱԹՍ-ի լուսանկարներից: