ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը նոր տեղակալ ունի. նշանակում կառավարությունից


19:00 , 19 մարտ, 2018

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալ ունի։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Անդրեյ Սիմոնյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մինչ այս նշանակումը Սիմոնյանն աշխատում էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։