Անձնագիրն անհատական տվյալների փոփոխության հիմքով փոխանակելու համար նախ անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ


17:06 , 19 մարտ, 2018

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻՑ

Մեզ բազմիցս դիմում են քաղաքացիներ հետևյալ հարցով. իրենց անունը կամ ազգանունը անբարեհնչյուն է և ցանկանում են փոխանակել անձնագիրը՝ փոխելով նաև անհատական տվյալները։
Նման խնդրի քաղաքացիները բախվում են հիմնականում չափահաս դառնալուց հետո՝ ցանկանալով անվան վերջից հանել, օրինակ, «իկ» մասնիկը։ 
Տեղեկացնում ենք, որ անձնագիրն անհատական տվյալների փոփոխության հիմքով փոխանակելու համար նախ անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ մարմին անվանափոխության պահանջով։
Դիմումի պահանջը բավարարվելուց և համապատասխան փաստաթուղթ (անվանափոխության վկայական, ծննդյան վկայական և այլն) ստանալուց հետո նոր քաղաքացին կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ անհատական տվյալների փոփոխության հիմքով անձնագիրը փոխանակելու համար։