Ալլա Պուգաչովան օգտատերերին ցնցել է լոգանքից հետո համարձակ լուսանկարով


17:20 , 19 մարտ, 2018

Երգչուհի Ալլա Պուգաչովան ցնցել է օգտատերերին լոգանքից հետո նոր լուսանկարով։ Պրիմադոննան ցույց է տվել, թե ինչ տեսք ունի առանց մազերի հարդարման ու շպարի, ինչը օգտատերերի ոչ միանշանակ արձագանքին է արժանացել։ Լուսանկարի տակ նա գրել է, որ «վաղն ընտրություններին մաքուր խղճով է գնալու»։

Օգտատերերից շատերը նշել են, որ Պուգաչովան համարձակ կին է, որ այդ տարիքում համարձակվում է առանց շպարի սելֆի տեղադրել։ Ոմանք Պրիմադոննային առողջություն են ցանկացել և զարմացել են, թե ինչ լավ է նա պահպանվել։ Սակայն եղել են և այնպիսիք, ովքեր խնդրել են Պուգաչովային «չվախեցնել» իրենց «վախենալու նկարներով»։

Image result