Պատրաստում ենք տորթ «Ռաֆայելլո». այս անմահական տորթը պատրաստվում է արագ և չի պահանջում շատ բաղադրիչներ


17:45 , 19 մարտ, 2018

Այս տորթը ստացվում է շատ համեղ և նուրբ։

Related image

Բաղադրիչներ

Պատրաստումը

2 ձուն և 1 բաժակ շաքարավազը միասին ծփել, ավելացնել 200 գ կաթնաշոռ: Ավելացնել1 թ/գ սոդա, ½ թ/գ աղ, 1 բաժակ ալյուր: Ծփել, ավելացնել 2-րդ բաժակ ալյուրը և խառնել արդեն գդալով: Խմորը բաժանել 8 գնդիկների, դնել սառնարան 1 ժամ:

Պատրաստում ենք կրեմը

2 ձուն և 1 բաժակ շաքարավազը խառնել, ավելացնել 1,5 ճ/գ ալյուր, 400-500 գ կաթ, դնել կրակին: Խառնելով հասցնել եռման աստիճանի և անմիջապես վերցնել կրակից: Ավելացնել 200 գ սերուցքային կարագ և արագ խառնել:

Գնդիկները գրտնակել և եփել մի քանի րոպե, ապա պատել կրեմով և կոկոսի քերուկով:

 Բարի ախորժակ: