Հին միջոց, որը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, մաքրել թոքերը


14:59 , 19 մարտ, 2018

Ձմռանը ռեսպիրատոր հիվանդություններն առավել հաճախ են հանդիպում: Հազը, բրոնխիտն անհանգստացնում են շատերին. անուշադրության մատնելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ նաև թոքերի հետ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս բնական միջոցը կօգնի ազատվել շնչուղիների հետ կապված խնդիրներից:

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը: Շագանակագույն շաքարավազը տաքացրեք միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Ավելացրեք կտրատած սոխը, մի քանի րոպե անց՝ ջուրը: Կրակն անջատեք այն ժամանակ, երբ ջուրը մեկ երրորդով կքչանա: Սառելուց հետո ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը, լավ խառնեք: Թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան լցրեք ապակե տարայի մեջ:

Օգտագործման եղանակը: Խորհուրդ է տրվում ամեն անգամ ուտելուց առաջ օգտագործել 1 ճաշի գդալ:

Ուշադրություն․ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: