168.am-ը գրում է.
Մոսկվայի դատարանը անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում բնակարան է կալանադրել Մոսկվայում եւ դրամական հաշիվներ՝ 1 մլն ռուբլու չափով, որոնք պատկանում են ռեժիսոր եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային: Այդ մասին մարտի 19-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան:
«Մայրաքաղաքի դատարանն անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում կալանադրել է իմ պաշտպանյալի՝ Մոսկովայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանը: Բացի այդ, դատարանը կալանք է դրել Լանտա-բանկում 1 մլն ռուբլու վրա, որը նույնպես պատկանում է Վիտալինային»,-ասել Է փաստաբանը: