Մայիսի 4-ը լռության օր է


18:49 , 3 մայիս, 2013

Սիրելի՛ ընկերներ,

Ինչպես գիտեք մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են, և ընտրություններին նախորդող օրը հայտարարվում է լռության օր: Այդ օրն օրենքով արգելվում է որևէ կուսակցության օգտին քարոզչությունը կամ հակաքարոզչությունը: Ուստի այսօր ժամը 00:00-ից սկսած ուղիղ 24 ժամ BlogNews-ում ընտրությունների թեմայով և ոչ մի գրառում չի հայտնվի: Իսկ ընտրությունների օրը BlogNews-ը, բնականաբար, կլուսաբանի ընտրությունների ընթացքը:

Հուսով եմ` լռության օրը դուք էլ զերծ կմնաք քարոզչական գրառումներից: Շնորհակալություն ուշադրության համար: