ԱՄՆ կոնգրեսը մեծ աջակցություն է ցուցաբերում Վրաստանին


10:40 , 19 մարտ, 2018

ԱՄՆ կոնգրեսը Վրաստանին մեծ աջակցություն է ցուցաբերում։ Այսպես է մեկնաբանել ԱՄՆ դեսպան Յան Քելլին Վրաստանի աջակցությամբ հանդես գալու նախաձեռնությունը, որի մասին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում խոսել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Մարգվելաշվիլին վստահ է, որ Վրաստանին աջակցությունը երկրի համար պատմական քայլ կդառնա՝ օրենսդրական մակարդակով ամրապնդելով Վրաստանի՝ որպես ԱՄՆ-ի հատուկ դաշնակցի կարգավիճակը։

«Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանն ունի մեծ երկկուսակցական աջակցություն ԱՄՆ կոնգրեսի կողմից, և ես, որպես իշխանության գործադիր ճյուղի ներկայացուցիչ, հույս ունեմ, որ այդ աջակցությունը շարունակական կլինի»,-ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին։

Դեսպանը նաև նշել է, որ «նախագահ Մարգվելաշվիլիի այցը Վաշինգտոն հաջողված է։ Նա հանդիպել է կոնգրեսի ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաև Սպիտակ տան անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հետ»։