Անասելի գեղեցիկ նկարներ թափված տերևների վրա


09:00 , 19 մարտ, 2018

Չինացի նկարիչ Խաո Սյուդուն չի տրորում թափված տերևները, այլ զգուշորեն հավաքում է, քանի որ դրանք իր համար որպես կտավ են ծառայում։

Տերևների վրա նկարչությունը շատ բարդ և փխրուն աշխատանք է, ամբողջական ընթացքը և ավարտին հասցնելը նկարչից բավականին ժամանակ և համբերություն է պահանջում։ Ամբողջ գործընթացը տևում է 3 օր։