«Աստղային պատերազմներ». Դիսնեյը կառուցում է զվարճանքի երկու նոր պուրակ


08:30 , 19 մարտ, 2018

Կալիֆորնիայում և Ֆլորիդայում Դիսնեյ ընկերությունը կառուցում է թեմատիկ պուրակներ, որոնք ոգեշնչված են «Աստղային պատերազմներ» ֆիլմից։ Միայն մեկ պուրակի կառուցման համար տրամադրվել է 2 միլիարդ դոլար։ Շինարարությունը սկսվել է 2016 թվականին, պուրակում լինելու են ֆիլմից երկրպագուներին հայտնի շատ հատվածներ, որոնք թույլ կտան ակամա հայտնվել այդ ֆանտաստիկ աշխարհի իրադարձությունների կենտրոնում։